Նորություններ
Լրահոս
Սեպտեմբերին Ծաղկաձորում կանցկացվի «Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնություն»-ը
09.08.2019
ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել 148 միլիոն 132 հազար դրամ գումար տրամադրել «Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնության» կազմակերպման համար։
«Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունն» անց է կացվելու 2019թ. սեպտեմբերի 18-25-ը` Ծաղկաձորում:
Մրցումների բացման արարողությունը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 19-ին, իսկ փակման արարողությունը՝ սեպտեմբերի 24-ին:
Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետությունից մրցումներին կմասնակցեն տղաների և աղջիկների դպրոցական թիմեր:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն ավարտվել է հուլիսի 30-ին։
Ակնկալվում է 15 երկրի մասնակցություն:
Հավելենք, որ 2018թ. նոյեմբերի 15-19-ը ՌԴ Սոչի քաղաքում կայացած Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի (ISF-ի) գործադիր կոմիտեի հերթական ժողովում Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպումը վստահվել է Հայաստանին: