Նորություններ
Լրահոս
Համահայկական 7-րդ ամառային խաղերին մասնակցող Աբովյան քաղաքի մարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել հեծանվային սպորտ մարզաձևում
09.08.2019
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած Համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցություն ցուցաբերած Կոտայքի մարզի մարզիկներն արդեն հաջողություններ են գրանցել:
Եվ այսպես, հեծանվային սպորտ մարզաձևում Աբովյան քաղաքը ներկայացնող մարզիկները նվաճել են 2 ոսկե և 4 արծաթե մեդալ.
Տղաների անհատական մեկնարկում՝
1-ին տեղ՝ Սարգսյան Էդգար
2-րդ տեղ՝ Խաչատրյան Հովսեփ:
Աղջիկների անհատական մեկնարկում՝
2-րդ տեղ՝ Արշակյան Մարինե:
Տղաների խմբակային մեկնարկում՝
1-ին տեղ՝ Խաչատրյան Հովսեփ
2-րդ տեղ՝ Սարգսյան Էդգար:
Աղջիկների խմբակային մեկնարկում՝
2-րդ տեղ Արշակյան Մարինե:
Մյուս մարզաձևերից մրցումները շարունակվում են արդեն Երևանում:
Լողափնյա վոլեյբոլ մարզաձևից Նոր Հաճն քաղաքը ներկայացնող մարզիկներն այսօր Երևանում մեկ հաղթանակ են տարել:Մրցումներն այս մարզաձևում շարունակվում են:
Մրցապայքարի մեջ են նաև Կոտայքի մարզի 5 համայնքները (Հրազդան, Չարենցավան, Ծաղկաձոր, Եղվարդ, Նոր Հաճն) ներկայացնող ֆուտզալի թիմերը:
Նշենք նաև, որ ֆուտզալի առաջնության 4-րդ ենթախմբի մասնակից 12 հավաքական թիմերին այսօր ընդունել է Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցը:
Շնորհավորում ենք հաղթանակներ գրանցած Կոտայքի բոլոր մարզիկներին և հաջողություններ մաղթում առաջիկա մրցելույթներում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում անց են կացվում Համահայկական ամառային 7-րդ խաղերը: