Նորություններ
Լրահոս
Քանաքեռավանն անցում է կատարում աղբի տարհանման նոր մոդելի
09.08.2019
Քանաքեռավան համայնքն անցում է կատարում աղբի տարհանման նոր մոդելի՝ օժանդակ բանվորի օգնությամբ։
Համայնքապետարանի տեղեկատվական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Քանաքեռավանի ավագանու որոշմամբ հաստատվել է կենցաղային աղբի տարանջատման մեխանիզմ մշակելու և ներդնելու մասին որոշումը։
Համայնքում աղբի տարհանումը ժամանակավորապես կիրականացվի շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին։
Նշենք, որ ըստ այդ մոդելի, տեսակավորման և այնուհետև վերամշակման շնորհիվ աղբավայրերը կազատվեն «պիտանի» թափոններից, որոնք վերամշակման շնորհիվ կվերափոխվեն նոր իրերի։