Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նոր Երզնկայում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ

08.08.2019

Եվս մեկ սուբվենցիոն ծրագիր այս պահին իրականացվում է Կոտայքի մարզում:

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Նոր Երզնկա համայնքում իրականացվում են ներհամայնքային կենտրոնական խոշոր ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ:

Հիմնովին ասֆալտապատվում է Վերին Երզնկա թաղամասը. համայնքին կապող հիմնական ճանապարհահատվածը այդ թաղամասով է անցնում:

Ծրագիրն ընդգրկում է համայնքի 3-րդ, 6-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ և 27-րդ փողոցները:

Նոր Երզնկայի համայնքապետարանից հայտնում են, որ 3-րդ և 20-րդ փողոցներում աշխատանքներն արդեն ավարտվում են: Այս պահին ընթացքի մեջ է 6-րդ փողոցի ասֆալտապատումը:

Այս ծրագրի շահած պայմանագրային արժեքը 69.664.350 դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 31.348.950 դրամ է (45 %)ՙ, իսկ համայնքի ֆինանսավորման չափը՝ 38.315.400 դրամ (55%):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36