Տպել
Նորություններ
Լրահոս
Պտղնի համայնքում ճանապարհներ են բարեկարգվել
07.08.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ևս մեկ ծրագրով Կոտայքի մարզի Պտղնի համայնքում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ:
Աշխատանքներն արդեն ավարտվել են:
Պայմանագրի արժեքը 4.232.730 դրամ է, որից 1.731. 600 դրամը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 2.501.130 դրամը՝ համայնքի:
Իրականացված աշխատանքների արդյունքում ծրագրով նախատեսված ճանապարհահատվածներում վերականգնվել է ասֆալտբետոնե ծածկը: