Տպել
Նորություններ
Լրահոս
Իրազեկում է Չարենցավանի համայնքապետարանը
07.08.2019
Օգոստոսի 12-ին Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ Չարենցավանի համայնքապետարանը «Միասին՝ մշակույթի համար» երիտասարդական նախաձեռնության հետ միասին կազմակերպում է հեծանվավազքի մրցումներ:
Համայնքապետարանից հայտնում են, որ հեծանվավազքին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները՝ մինչև օգոստոսի 11-ը հերթագրվելով Չարենցավանի համայնքապետարանի սպորտի բաժնում։ Հեծանիվները բերում են մասնակիցները։