Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն այսօր Արցախում կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը
06.08.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մեկնել է Արցախ՝ մասնակցելու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը, որը տեղի է ունենալու այսօր Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում:
Կոտայքի մարզի պատվիրակությունը ևս մասնակցում է համահայկական 7-րդ խաղերին:
Մեր մարզը կներկայանա 238 պատվիրակով, որից 162-ը մարզիկներ են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում անց են կացվում համահայկական ամառային 7-րդ խաղերը:
Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում:
Խաղերին մասնակցում են 35 երկրների 161 քաղաքներից ավելի քան 5300 մարզիկներ:
Խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն՝ սպորտով»: