Նորություններ
Լրահոս
Ասֆալտապատվում են Արզնի համայնքի Գետաշեն թաղամասի մուտքային և ելքային օղակաձև ճանապարհները
06.08.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Արզնի համայնքում իրականացվում են Գետաշեն թաղամասի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:
Նշված թաղամասում ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 5-ին:
Շահած պայմանագրի արժեքը 34.389.838 դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 18.914.410 դրամ է (55%), համայնքի ֆինանսավորման չափը՝ 15.475.428 դրամ (45% ):
Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել աշնանը: