Նորություններ
Լրահոս
Այսօր մարզի տարբեր համայնքների պատվիրակներ Արցախ են մեկնել՝ մասնակցելու Համահայկական խաղերի բացմանը և սպասվող մրցումներին
06.08.2019
Այսօր Կոտայքի մարզի տարբեր համայնքների պատվիրակություններ մեկնել են Արցախ՝ մասնակցելու Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացմանը և սպասվող մրցումներին:
Մեր մարզիկները Արցախում և Հայաստանում անցկացվող մրցումներին մասնակցելու են ամենատարբեր մարզաձևերում՝ աթլետիկա, բազկամարտ, թենիս, լող, լողափնյա վոլեյբոլ, հեծանվային սպորտ, հրաձգություն, շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտզալ և հանդբոլ:
Հաջողություն ենք մաղթում համահայկական խաղերին մասնակցող բոլոր և մասնավորապես մեր մարզի մասնակիցներին: