Նորություններ
Լրահոս
Իրազեկում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը
05.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է Բաց կառավարման գորընկերություն-Հայաստան նախաձեռնության շրջանակներում Քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների հայտերի ներկայացում՝ 2018-2020 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում «Համայնքային կայքերի արդիականացում. տեղական մակարդակում հրապարակայնության, թափանցիկության և մասնակցայնության ամրապնդում» հանձնառությունն իրականացնելու համար:
Համապատասխանող կազմակերպությունները կընդգրկվեն ԲԿԳ աշխատանքները համակարգող աշխատանքային խմբում:
Մանրամասները՝ http://www.mtad.am/hy/news/item/2019/08/05/mtad05.08/ հղումով:
Աղբյուրը՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայք: