Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզը ևս կմասնակցի Համահայկական ամառային 7-րդ խաղերին
05.08.2019
Օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում անց են կացվում Համահայկական ամառային 7-րդ խաղերը:
Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում:
Խաղերին մասնակցում են 35 երկրների 161 քաղաքներից ավելի քան 5300 մարզիկներ:
Կոտայքի մարզի պատվիրակությունը ևս մասնակցում է համահայկական 7-րդ խաղերին:
Համահայկական այս կարևորագույն իրադարձության բացման արարողությանը ներկա կգտնվի նաև մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը;
Մեր մարզը կներկայանա 238 պատվիրակով, որից 162-ը մարզիկներ են:
Մարզի հավաքականի կազմում ընդգրկված են Կոտայքի տարբեր համայնքների երիտասարդ մարզիկներ, ովքեր մի քանի օր շարունակ իրենց ուժերն են չափելու տարբեր մարզաձևերում՝ աթլետիկա, բազկամարտ, թենիս, լող, լողափնյա վոլեյբոլ, հեծանվային սպորտ, հրաձգություն, շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտզալ և հանդբոլ:
Նշենք, որ համահայկական խաղերն առաջին անգամ են անցկացվում Արցախում:
Համահայկական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 17-ին Երևանում՝ Ազատության հրապարակում: