Տպել
Նորություններ
Լրահոս
Աբովյանի Էլար թաղամասի ոռոգման ջրի համակարգի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
05.08.2019
ՀՀ Կառավարության առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակներում Աբովյան համայնքի Էլար թաղամասում կառուցվում է ոռոգման ջրի նոր համակարգ:
Այս բնակավայրում նախկինում ոռոգման համակարգ չի գործել:
Կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի մայիսի 31-ին.
Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել սեպտեմբերին:
Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է (ՀՏԶՀ), պայմանագրի ընդհանուր արժեքը 24.996.000 դրամ է: