Նորություններ
Լրահոս
Մարզի բուժ.կենտրոնների 23 բժիշկներ և բուժքույրեր հնարավորություն են ստացել ևս վերապատրաստվելու պետական պատվերի շրջանակներում
02.08.2019
Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի N 854-Ա հրամանի (Առողջապահության նախարարության կողմից ավագ և միջին բուժաշխատողներին պետական պատվերի շրջանակներում վերապատրաստման ուղեգրեր տրամադրելու կարգը սահմանելու մասին) հավելվածով հաստատված ցանկից դուրս մնացած, բայց խոցելի համարվող Կոտայքի մարզի առողջապահական կազմակերպությունների 23 ավագ և միջին բուժաշխատողներ (բժիշկներ և բուժքույրեր ) Կոտայքի մարզպետարանի միջնորդությամբ հնարավորություն են ստացել ևս վերապատրաստվելու պետական պատվերի շրջանակներում:
Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչությունը նախապատվությունը տվել է սոցիալապես խոցելի խմբերում գտնվող մասնագետներին:
Վերապատրաստման դասընթացները կմեկնարկեն սեպտեմբեր ամսից:
Հիշեցնենք , որ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ավագ և միջին բուժաշխատողներին պետական պատվերի շրջանակներում վերապատրաստման ուղեգրեր տրամադրելու կարգը սահմանելու մասին հրամանի հավելվածով հաստատված ցանկով ուղեգրեր տրամադրվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված բուժաշխատողներին: