Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի բուժ.կենտրոններում առկա են ավելի քան 46 թափուր հաստիքներ
01.08.2019
Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարզի մի շարք առողջապահական հաստատություններում առկա են ավելի քան 46 թափուր հաստիքներ՝ նյարդաբան, ուռուցքաբան, նեոնատոլոգ, ընտանեկան բժիշկներ, իմունոլոգ, ակնաբույժ, մանկաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, հեմատոլոգ-տրանսֆուզիոլոգ, վիրաբույժ, սրտաբան, սոնոգրաֆիստ և այլ մասնագետներ:
Բժշկական կազմակերպություններում 2019 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ առկա թափուր հաստիքների ցանկին, դրույքաչափերին կարող եք ծանոթանալ՝ անցնելով Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի http://kotayk.mtad.am/files/announcements/6636.pdf հղմամբ: