Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը աշխատանքային այցով Նոր Գեղի համայնքում էր
01.08.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցի շրջանակներում Նոր Գեղի համայնքում էր:
Համայնքի ղեկավարի, համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում մարզպետն անդրադարձել է ընթացիկ և նախատեսվող սուբվենցիոն ծրագրերին, լսել վերջիններիս մտահոգություններն ու առաջարկները:
Մարզպետը հաջորդիվ այցելել է Նոր Գեղիի Ցոլակ Խաչատրյանի անվան մշակույթի կենտրոն, որտեղ ներկա էին համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցներ և ղեկավարներ:
Մշակույթի տանը կայացած հանդիպմանը ներկայացվել է շնորհանդես մեկ տարվա ընթացքում ՀՈԱԿ-ների և համայնքապետարանի կողմից կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ:
Կատարվածների շարքում էին վերջերս տեղադրված շուրջ 5 կանգառները, լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը, ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը, կոյուղագծի անցկացումը և այլն:
Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա նախատեսվում է համայնքային երկրորդական փողոցի ասֆալտի վերականգնում և ասֆալտապատում, բազմաբնակարան շենքի վերանորոգում և բնակեցում բազմազավակ և անօթևան ընտանիքներով, մանկապարտեզների բակերում խաղահրապարակների կառուցում:
Անդրադառնալով համայնքում արձանագրված դրական փոփոխություններին՝ մարզպետը նշել է, որ համայնքներում կատարվող յուրաքանչյուր դրական ձեռնարկից շահում է պետությունը, համայնքը ու նաև մեր փոքրիկները: