Նորություններ
Լրահոս
Մարզպետարանում տեղի է ունեցել զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
31.07.2019
Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է:
Նիստին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Ս.Կարապետյանը, Կոտայքի մարզային ոստիկանության Աբովյանի բաժնի պետ, գնդապետ Հ.Շերոյանը, Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Հ.Հովհաննիսյանը, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության ՀԳՄ ՏՍԳ համակարգման բաժնի պետ Արմեն Հակոբյանը և վարչության մասնագետները:
Նիստի օրակարգային հարցերը վերաբերում էին ամառային զորակոչի ընթացքին, Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղարի ընտրությանը և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության՝ 2019 թվականի ամառային զորակոչից ազատման ենթակա, ինչպես նաև ուսման նպատակով և ընտանեկան պայմաններից ելնելով՝ մի շարք քաղաքացիների տարկետման իրավունքից օգտվելուն:
Ամառային զորակոչի ընթացքի վերաբերյալ զեկուցել է Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Հրաչյա Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ պլան-առաջադրանքը կատարված է:
Օրակարգի երկրորդ կետով նախատեսված էր հանձնաժողովի քարտուղարի ընտրություն. հանձնաժողովը Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Հրաչյա Հովհաննիսյանին ընտրել է քարտուղար:
Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել 51 անձնական գործ, որից 25-ը «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության անցնելու ցանկություն հայտնող պատանիներ են, 2-ը՝ ԲՈՒՀ-երի ուսանողներ, 15-ը՝ արհեստագործական ուսումնարանների և դպրոցական 12-րդ դասարանների աշակերտներ, 3-ը դիմել են՝ ելնելով ընտանեկան դրությունից, 6-ը՝ ազատման ենթակա քաղաքացիներ են:
Հանձնաժողովը 51 քաղաքացու վերաբերյալ եզրակացություն տվեց, որն ըստ ընթացակարգերի, կներկայացվի ՀՀ Պաշտպանության նախարարությանը: