Նորություններ
Լրահոս
Պետք է ձեռնարկել անհրաժեշտ միջոցները աղբահանության գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար
31.07.2019
Հաշվի առնելով ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հանգամանքը՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը այսօր հանձնարարել է շրջաբերական ուղարկել մարզի բոլոր համայնքների ղեկավարներին՝ առաջարկելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համայնքների տարածքներում աղբահանության գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու և չսահմանված վայրերում աղբաթափման երևույթները կանխարգելելու ուղղությամբ:
Մարզպետը միաժամանակ հիշեցնում է, որ աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելը, աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը, համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 43.1 հոդվածի պահանջների, առաջացնում է տուգանքի նշանակում, ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ անմիջապես խախտում կատարած ֆիզիկական անձանց նկատմամբ: