Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հրազդանի N7 (Կաքավաձոր թողամաս) և Կարենիսի միջնակարգ դպրոցներում նախակրթարաններ են հիմնվում

29.07.2019

Նախադպրոցական կրթության ապահովումը Կոտայքի բոլոր համայնքներում մարզի զարգացման առաջնահերթություններից է:

Ամենակարճ ժամկետներում նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովումը մարզի բոլոր համայնքներում կարևորվում է Կոտայքի մարզպետի կողմից և այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանքում գործուն քայլեր են իրականացվում:

Հրազդանի Կաքավաձոր թաղամաս կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետն անդրադարձել էր մանկապարտեզի խնդրին (թաղամասում մանկապարտեզ չկա) և որոշվել էր դպրոցի տարածքում նախակրթարան հիմնել:
Նախակրթական հաստատության անհրաժեշտություն կար նաև Կարենիս համայնքում (համայնքում մանկապարտեզ չկա):

Այստեղ ևս աշխատանքային այցի ընթացքում մարզպետը համայնքի ղեկավարի հետ քննարկել էր նախադպրոցական կրթության ապահովման բոլոր ուղիները՝ դիտարկելով առնվազն մարզային ենթակայության դպրոցում նախակրթարան հիմնելու տարբերակը:

Մարզպետարան-համայնք համագործակցության արդյունքում և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019-2020 ուսումնական տարում նախատեսված է /համայնքների աջակցությամբ/ նախակրթարաններ հիմնել Հրազդանի N7 (Կաքավաձոր թողամաս) և Կարենիսի միջնակարգ դպրոցներում:

Այս պահին երկու դպրոցներում էլ ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնք կավարտվեն օգոստոս ամսին և մինչ նոր ուսումնական տարի կկահավորվեն նոր գույքով, ինչպես նաև կապահովվեն ուսումնական նյութերով և գրականությամբ:

Յուրաքանչյուր դպրոցի նախակրթարան կհաճախի շուրջ 15 սան:

«Այս ծրագրով ևս երկու բնակավայրերում կլուծվի երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու խնդիրը: Այսպես քայլ առ քայլ մարզի բոլոր համայնքները ապահովելու ենք նախադպրոցական կրթության հաստատություններով»,-անդրադառնալով Հրազդանի Կաքավաձոր թաղամասում և Կարենիսի դպրոցի տարածքում նախակրթարաններ հիմնելու փաստին՝ ասել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18