Նորություններ
Լրահոս
Կհիմնանորոգվի Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզը
29.07.2019
Պետական բյուջեի աջակցությամբ Կոտայքի մարզում ևս մեկ նախակրթական հաստատություն կհիմնանորոգվի:
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզում օգոստոսի 20-ից կմեկնարկեն հիմնանորոգման աշխատանքներ:
Շահած պայմանագրի արժեքը 113.220.000 դրամ է:
Համայնքապետարանից հայտնեցին, որ 50 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 50 %-ը՝ համայնքի:
Աշխատանքները նախատեսված է ավարտել 6 ամսվա ընթացքում: