Նորություններ
Լրահոս
Սուբվենցիոն ծրագրով Գեղաշեն համայնքում կառուցվում է խմելու ջրի ջրագիծ
26.07.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում իրականացվող խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Պետական բյուջեի աջակցությամբ ամբողջությամբ արդիականացվում է Գեղաշեն համայնքի առաջին և երկրորդ թաղամասերի շուրջ 14 փողոցներ ընդգրկող ջրամատակարարման ցանցը, որը բավականին հնամաշ էր, ինչի հետևանքով խմելու ջուրը բնակիչներին հասնում էր կորուստներով:
Այս ծրագրի արդյունքում բնակիչները կունենան մաքուր ջուր և շուրջօրյա ջրամատակարարում:
Պայմանագրի արժեքը 12.499.980 դրամ է, որից 6.874.989 դրամը (55 %) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 5.624.991 դրամը (45 %)՝ համայնքի:
Աշխատանքները մեկնարկել են հուլիսի 1-ից և գրեթե ավարտական փուլում են գտնվում: