Նորություններ
Լրահոս
Ծաղկաձորի համայնքապետարանը տեղեկացնում է
24.07.2019
Ծաղկաձորի համայնքապետարանից տեղեկանում ենք,որ կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու նպատակով Ծաղկաձորի համայնքապետարանում 2019 թվականի հուլիսի 26-ին, ժամը 11:00-ին անցկացվելու է հանրային քննարկում՝ Ծաղկաձորի Անտառային 1-ին թաղամաս, թիվ 10 և 10/1 հասցեներում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման վերաբերյալ:
Նախագծային փաստաթղթերին Ծաղկաձոր համայնքի բնակիչները և շահագրգիռ կազմակերպությունները կարող են ծանոթանալ Ծաղկաձորի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնում: