Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը անակնկալ այցելել է մարզում գործող ճամբարներ
22.07.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզպետների հետ անակնկալ շրջայցեր է կատարել Կոտայքի մարզում գործող ճամբարներում:
Նրանք շրջել են ճամբարների տարածքներում, հետաքրքվել պայմաններով, զրուցել պատասխանատուների և շփվել երեխաների հետ:
Նշենք, որ Կոտայքի մարզի 6 ճամբարներում այս օրերին երկրորդ հերթափոխով իրենց հանգիստն են անցկացնում շուրջ 1500 դպրոցականներ հանրապետության բոլոր մարզերից (Արցախի և Ջավախքի փոքրիկները դեռևս նախորդ հերթափոխին էին Կոտայքի մարզում):
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետի համապատասխան որոշմամբ, Մեղրաձոր համայնքի Արտավազ բնակավայրում գործում է միջճամբարային մեկուսարան համապատասխան բժշկական անձնակազմով՝ հանգստացող երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով:
Միաժամանակ, հերթափոխերի ընթացքում Կոտայքի մարզպետարանում գործում է թեժ-գիծ ծառայություն՝ 094 193 103 և 0223 2 67 85 հեռախոսահամարներով: