Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում
19.07.2019
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով , ինչպես նաև 2014 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով այսօր Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախագծի»՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ փուլ/ :
Հանրային լսումներին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներ, ինպես նաև «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, «Տրանսնախագիծ» ՍՊԸ – ի փորձագետներ, Հրազդան համայնքի ղեկավարը, Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, Հրազդանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ:
«Տրանսնախագիծ» ընկերության ներկայացուցիչ Գևորգ Մարտիրոսյանը ևս մեկ անգամ ներկայացրել է ծրագրի վերաբերյալ մանրամասներ. խոսել շինարարության և շահագործման փուլերում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների մասին:
Հրազդան համայնքի ղեկավարի և ներկաների կողմից բարձրաձայնվել են մի շարք հարցեր, ծավալվել է քննարկում:
Նախաձեռնող խումբը նշել է, որ շատ հարցերի պատասխաններ կտրվեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության արդյունքների ամփոփումից հետո նախատեսվող հերթական հանրային քննարկման ընթացքում:
Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքված համաձայնագրով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Եվրոպական Միության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցել (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները) և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ՝ մեկընդմիշտ լուծելով նաև ծխացող աղբավայրերի խնդիրը:
Ավելին՝ այստեղ