Նորություններ
Լրահոս
Հաստատվել են սուբվենցիոն ևս 6 հայտեր
17.07.2019
Կոտայքի մարզից ՀՀ ՏԿԵՆ ներկայացված 65 սուբվենցիոն ծրագրերից (Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Կոտայքի մարզից նախնական փուլում ներկայացվել էին 72 ծրագրային հայտեր, որոնցից 7-ը տեղափոխվել են հաջորդ տարի) հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերում հավանության է արժանացել ևս 6-ը:
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված և հաստատված նոր սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի մի քանի համայնքներում նախատեսվում են
• Քանաքեռավան համայնք- Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում
• Արզնի համայնք – մշակույթի տան վերակառուցում (նախկին ճաշարանի շենքի տարածք)
• Ծաղկաձոր համայնք – համայնքի փողոցների հիմնանորոգում, մայթերի լայնացում
• Ծաղկաձոր համայնք – մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգում
• Ջրվեժ համայնք – Զովք բնակավայրի խորքային հորի վերակառուցում
• Ջրվեժ համայնք – Ձորաղբյուր բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցում:
Եվ այսպես, Կոտայքի մարզից ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ընդհանուր առմամբ հաստատվել են 45 հայտեր: Մնացած 20 հայտերը կքննարկվեն հանձնաժողովի առաջիկա նիստերում: