Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի կունենան հանրային լսումներ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախագծի» վերաբերյալ

16.07.2019

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև 2014 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2019 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 11-ին Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախագծի» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ փուլ/:

Կոտայքի մարզպետարանը մարզի ազդակիր համայնքներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և բոլոր շահագրգիռ անձանց առաջարկում է մասնակցել հանրային քննարկումների երկրորդ փուլին:

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքված համաձայնագրով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Եվրոպական Միության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցել (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները) և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ՝ մեկընդմիշտ լուծելով նաև ծխացող աղբավայրերի խնդիրը:

Ծրագրված է նաև Կոտայքի մարզի Աբովյան և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում 2 բեռնման կայաններ կառուցել, ձեռք բերել թափոնների հավաքման բեռնատարներ, թափոնների համար կոնտեյներներ (արկղեր), աղբավայրի շահագործման աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումներ եւ այլն:

Վարկառուներ են ճանաչվել Կոտայքի եւ Գեղարքունիքի 12 քաղաքային համայնքները;

Աղբավայրի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2019 թ.-ի հոկտեմբերից, տևելու է 1,5 տարի: 2021 թվականին այլևս աղբավայրը պիտի շահագործվի:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 14:01:47