Նորություններ
Լրահոս
39 թափուր հաստիք Կոտայքի մարզի առողջապահական հաստատություններում
15.07.2019

Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարզի մի շարք առողջապահական հաստատություններում առկա են 39 թափուր հաստիքներ՝ նյարդաբան, ուռուցքաբան, նեոնատոլոգ, ընտանեկան բժիշկներ, իմունոլոգ, ակնաբույժ, մանկաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, հեմատոլոգ-տրանսֆուզիոլոգ և այլ մասնագետներ:
Բժշկական կազմակերպություններում 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առկա թափուր հաստիքների ցանկին, դրույքաչափերին կարող եք ծանոթանալ Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://kotayk.mtad.am/ անցնելով http://kotayk.mtad.am/files/announcements/6593.pdf հղմամբ:
Որպես բժշկական կենտրոնների գործունեությունը վերահսկող կառույցի ղեկավար՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն առաջարկում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դիմել, մասնակցել մրցույթներին և համալրել թափուր աշխատատեղերը: