Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն առաջարկում է զերծ մնալ խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներից և շին.թույլտվություններից
12.07.2019
Վերջին շրջանում մարզի տարբեր համայնքների բնակիչներից բազմաթիվ բողոքներ և դժգոհություններ են հնչում, որ ընդհանուր օգտագործման տարածքներում, խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներ են արվում և տրվում շինարարական թույլտվություններ:
Ականջալուր լինելով քաղաքացիների արդարացի դժգոհություններին՝ Կոտայքի մարզպետը ևս մեկ անգամ մարզի համայնքների ղեկավարներին առաջարկում է զերծ մնալ ընդհանուր օգտագործման տարածքներում, խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներից և շինարարության թույլտվությունների տրամադրումից: