Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կհիմնանորոգվի Նոր Գեղի - Եղվարդի տրանսպորտային հանգույց հանրապետական նշանակության ավտոճանապարհից 12,7 կմ հատված

12.07.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնում է, որ պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի ևս 22,7 կմ ճանապարհ, այդ թվում՝

✅12,7 կմ՝ Նոր Գեղի - Եղվարդի տրանսպորտային հանգույց հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ12+000-ից կմ24+700 հատվածը
✅ 4,3 կմ՝ Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին
✅ 5,7կմ՝ Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ավտոճանապարհին

Նշյալ հատվածների շինարարական աշխատանքների մրցույթները նախատեսվում է հայտարարել առաջիկա տասնօրյակում։

Նշենք, որ պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանանակներում արդեն իսկ ընթանում են կամ շինարարության մրցութային գործընթացի փուլում են 250 կմ ավտոմոբիլային ճանապարհներիի հիմնանորոգման ու միջին նորոգման աշխատանքները,որից 100կմ՝ հիմնանորոգման, 150 կմ՝ միջին նորոգման ծրագրով։

Կոտայքի մարզում պետական բյուջեով նախատեսված ճանապարհաշինական ծրագրերին կարող եք ծանոթանալ՝ այցելելով http://kotayk.mtad.am/news/item/2019/04/10/chanaparh1/ հղումով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22