Նորություններ
Լրահոս
«Էներգախնայողությունը սառնամատակարարման և օդորակման ոլորտում» թեմայով աշխատաժողով Կոտայքի մարզպետարանում
11.07.2019
Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել «Էներգախնայողությունը սառնամատակարարման և օդորակման ոլորտում» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ, Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը և վարչության մասնագետները:
Աշխատաժողովն իրականացվել է սառնարանային ոլորտի մասնագետների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բնապահպանության և էներգետիկայի (էներգաարդյունավետություն) ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ:
Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագրի ներկայացուցիչներ Լիանա Ղահրամանյանը և Կամո Ասատրյանը նշեցին, որ Հայաստանի բոլոր 10 մարզերում և Երևան քաղաքում նախատեսվող աշխատաժողովների նպատակն է ներկայացնել Կիգալիի փոփոխության նախադրյալների, նպատակների, Հայաստանի կողմից դրա վավերացմանն ու դրանից բխող պարտավորությունների, ինչպես նաև էներգաարդյունավետության և պետական գնումների ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ և ակնկալվում է մասնակիցների մոտ իրազեկվածության ավելացում նշված հարցերի վերաբերյալ:
Այսօրվա աշխատաժողովի ընթացքում ծրագրի ներկայացուցիչները խոսեցին Կիգալիի փոփոխության հայաստանյան վավերացման, դրանից բխող պարտավորությունների, ինչպես նաև էներգաարդյունավետության ոլորտում Հայաստանի պետական քաղաքականության, սառնագենտային և օդակարգավորման միավորների, ջերմային պոմպերի ընտրության ժամանակ էներգախնայողության կարևորության, ջերմային պոմպերի էներգաարդյունավետության բարձրացման հնարավորությունների և այլ հարցերի մասին:
Մասնակիցների կողմից բարձրաձայնվեցին մի շարք հարցեր: