Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ակունք համայնքի Հատիս բնակավայրում հիմնանորոգվում է խմելու ջրի մայր ջրատարը, օրվա կարգավորիչ ջրամբարը

09.07.2019

Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել շուրջ 70 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով:

ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել և արդեն հավանության են արժանացել այդ հայտերից 39-ը։

Մյուս հայտերը դեռ քննարկվում են, սակայն ուրախությամբ պետք է փաստել, որ արդեն հաստատված հայտերից որոշներն իրականացվում են համայնքներում:
Եվ այսպես, կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով այս պահին Ակունք համայնքի Հատիս բնակավայրում հիմնանորոգվում է խմելու ջրի մայր ջրատարը, օրվա կարգավորիչ ջրամբարը (100խ/մ տարողությամբ), ինչպես նաև կառուցվում է խմելու ջրի ջրագիծ (1 կմ):

Հատիս բնակավայրում երկար տարիներ խմելու ջուրը խնդիր է եղել բնակչի համար, կարգավորիչ ջրամբարի բացակայության պատճառով ջուրը գյուղացուն հասել է որոշակի ժամով, իսկ ծրագրի իրականացման արդյունքում խնդիրը վերջնականապես կլուծվի և ջրամատակարարումը կդառնա շուրջօրյա:

Պայմանագրի արժեքը 27.588.000 դրամ է, որից 19 311 600 դրամը պետական բյուջեի, 8. 276.400 դրամը՝ համայնքի ֆինանսավորման չափն է: Աշխատանքները մեկնարկել են հուլիսի 4-ին, նախատեսվում է ավարտել 45 աշխատանքային օրվա ընթացքում:

Նշենք, որ ներկայում բնակավայրը խմելու ջուր ստանում է 25 կմ հեռավորության վրա գտնվող «Բեզագլու» ակունքից, որը գյուղ է հասնում հին, քայքայված ջրագծերով։ Ջուրը մղվում է ջրամբար էլ. պոմպերի միջոցով և չի բավականացնում բնակչությանը։

Համայնքապետարանից հայտնում են, որ ծրագրի իրականացումը սոցիալական և տնտեսական տեսանկյունից դրական ազդեցություն կունենա ոչ միայն Հատիսի, այլ նաև Կապուտան և Զովաշեն համայնքների համար (նշված բնակավայրերը նույնպես խմելու ջուր են ստանում նույն ակունքից):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 14:01:47