Նորություններ
Լրահոս
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեղեկացնում է
08.07.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրականացնում է «Պայքար կոռուպցիայի դեմ՝ քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել է umdimel.am կայքը:
Կայքում հանրամատչելի կերպով ներկայացված են տարբեր իրավիճակներում հայտնված քաղաքացիների համար նախատեսված խորհուրդներ, որոնք միտված են բարձրացնելու քաղաքացիների իրազեկվածությունը, թե որ իրավիճակներում որ մարմիններին ինչպես կարող են դիմել։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը»-ից հայտնում են, որ քաղաքացիները կայքում կգտնեն ավելի քան 100 թեմատիկ հարցադրումներ և պատասխաններ, որոնք ընդգրկում են իրականացվելիք քայլերի հերթականությունն ու անհրաժեշտ փաստաթղթերը: