Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գառնի համայնքում խմելու ջրի ջրագիծ է անցկացվում

08.07.2019

Կառավարության 2018 թվականի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրով Կոտայքի մարզի Գառնի համայնքում խմելու ջրի նոր ջրագիծ է անցկացվում:
Մարզպետարանի կողմից ծրագիրն ընդգրկված էր 2018 թվականի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ցանկում:

Արդյունքում Գառնիում խմելու ջրի նոր ջրագիծ է անցկացվում (մոտ 19 կմ տարածք ընդգրկող), որը վերջապես կլուծի երկար տարիներ համայնքում հիմնախնդիր դարձած խմելու ջրի մատակարարման հարցը:

Գառնիի համայնքապետը հայտնել է, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ 1 շաբաթ առաջ: Ծրագրի իրականացումից հետո տնտեսությունները կունենան մշտական մաքուր խմելու ջուր։

Ծրագրի արժեքն է 150 մլն. դրամ, որից 100 մլն. դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, իսկ 50 մլն. դրամը՝ Գառնիի համայնքապետարանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 14:01:47