Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Որտեղ էլ որ ծառայեք, առաջնորդվեք ձեր խղճի ու մտքի թելադրանքով ու կհաջողեք ցանկացած փորձություն.Կոտայքի մարզպետ

04.07.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Հրազդանի տարածքային զինկոմիսարիատում էր, որտեղ այսօր մեկնարկել է ամառային զորակոչը:

Համայնքի և տարածաշրջանի 51 նորակոչիկներ զինկոմիսարիատի բակից մեկնեցին զինվորական ծառայության:

Զինկոմիսարիատում էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը:

«Այսօրվանից ձեր կենսագրությունից երկու տարի նվիրելու եք մեր հայրենիքին, մեր պետականության ամրացմանը, հզորացմանը:

Մեծագույն պատիվ է այդ տարիքում ձեր ծառայությունը մատուցելու մեր հայրենիքին, ինչն արել ենք մենք, մեր ավագ սերունդները ու անելու եք դուք:
Միայն մի հորդոր ու խնդրանք ունեմ բոլորիդ, անկախ ձեր ծառայության վայրից՝ առաջնագիծ, թե՞ թիկունք, ձեր ծառայակից ընկերների հանդեպ եղեք հոգատար, վարվեք եղբայրաբար, ձեր հրամանատարներին վերաբերվեք որպես ավագ եղբայրների:

Որտեղ էլ որ ծառայելիս լինեք, առօրյա արգահատելի երևույթները մերժեք, մի առաջնորդվեք ընդունված կարծրատիպերով, առաջնորդվեք ձեր խղճի ու մտքի թելադրանքով, ու հաջողելու եք դուք, հաջողելու եք ցանկացած փորձություն»,-դիմելով և բարի ճանապարհ մաղթելով նորակոչիկներին՝ ասել է մարզպետը:

Նորակոչիկները ստացան նաև քահանայի օրհնությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-27 17:45:56