Նորություններ
Լրահոս
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Կոտայքի մարզի երիտասարդներին հրավիրում է դաշտային ուսումնական ճամբարի
04.07.2019
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Շիրակի մարզի Մարմաշեն վանքային համալիրի հարեւանությամբ կազմակերպել Է դաշտային ուսումնական ճամբար;
Ժամկետներն ու թեմաներն են.
Հուլիսի 5-10 եւ 10-15 «Տեղական ինքնակառավարում»
Հուլիսի 15-20, 20-25 «Բնապահպանություն եւ հանքարդյունաբերություն», ՀԱՀ հետ համատեղ
Հուլիսի 25-30 եւ հուլիսի 30-օգոստոսի 4. «Կոռուպցիա եւ դրա դեմ պայքար»:
Հոսքերը հնգօրյա են:
«Ասպարեզ» ակումբը հոգում է ճանապարհային, սննդի եւ կեցության ծախսերը;
Տեղում կմատուցվի տաք սնունդ, վրանները 3 տեղանոց են, վրանային ճամբարի համար ստեղծված են բոլոր հարմարությունները:
Ուսուցումների ժամանակ հեռախոսից օգտվել չի կարելի, ծխելն արգելված է: Օրական ուսուցումը 6 ժամ: Ճամբարում լինելու են երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից:
Գրանցվելու համար հետաքրքրվողները կարող են դիմել Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգողին՝ 094 453 266 հեռախոսահամարով կամ գրել hrazdancenter@gmail.com մեյլին:
Շտապեք, տեղերը սահմանափակ են: