Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզից արդեն հավանության են արժանացել սուբվենցիոն 39 հայտեր.ցանկ

03.07.2019

 

Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել շուրջ 70 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով:

ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել և արդեն հավանության են արժանացել այդ հայտերից 39-ը։

Հաստատված ծրագրերով կհիմնանորոգվեն ու կբարեկարգվեն ճանապարհներ, փողոցներ, մայթեր, կանցկացվեն արտաքին լուսավորության համակարգեր, կկառուցվեն խմելու ջրի նոր ջրագծեր, կվերանորոգվեն մանկապարտեզներ, բուժ.հաստատություններ, կգազիֆիկացվեն համայնքներ ու թաղամասեր:

Արդեն իսկ հաստատված ծրագրերն են

1 Բալահովիտ համայնք- ճանապարհների բարեկարգում
2 Գետարգել համայնք – նոր թաղամասի գազիֆիկացում
3 Բյուրեղավան համայնք -«Ա. Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի թվային հետազոտության սենյակի կառուցում և սանհանգույցների վերանորոգում
4 Բյուրեղավան համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում (փախստականների թաղամասի և բակային տարածքների ամբողջական ասֆալտապատում)
5 Չարենցավան համայնք – կենտրոնական բանուկ փողոցների, մայթերի և թաղամասերի ասֆալտապատ մակերեսների հիմնանորոգում
6 Կամարիս համայնք – համայնքի 1-ին փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերականգնում
7 Կամարիս համայնք – համայնքի 2-րդ փողոցի խմելու ջրի ջրագծի կառուցում
8 Կամարիս համայնք – ոռոգման ջրի խորքային հորի հորատում
9 Սոլակ համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում
10 Եղվարդ համայնք – Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցում
11 Եղվարդ համայնք – Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգում
12 Եղվարդ համայնք-Զորավանի մանկապարտեզի հիմնանորոգում
13 Նոր Երզնկա համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում
14 Նոր Երզնկա համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում
15 Նոր Երզնկա – համայնքի նոր թաղամասի գազիֆիկացում
16 Գեղաշեն համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում
17 Գեղաշեն համայնք – մանկապարտեզի շենքի կառուցում
18 Քասախ համայնք – Սգո սրահի վերանորոգում
19 Քասախ համայնք – բուժամբուլատորիայի շենքի մի հատվածի վերանորոգում և հարակից տարածքի բարեկարգում
20 Քասախ համայնք – համայնքային ճանապարհների ասֆալտապատում
21 Քասախ համայնք – Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի վերակառուցում
22 Քասախ համայնք –համայնքի գազիֆիկացում
23 Քասախ համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում
24 Քասախ համայնք – Ջրահեռացման համակարգի վերանորոգում
25 Ակունք համայնք– Հատիսի խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգում
26 Ակունք համայնք – Նոր Գյուղ բնակավայրի կոյուղու արտաքին ցանցի հիմնանորոգում
27 Առինջ համայնք – ճանապարհների բարեկարգում
28 Քանաքեռավան համայնք – գիշերային լուսավորության անցկացում
29 Արզնի համայնք – Գետաշեն թաղամասի ճանապարհների ասֆալտապատում
30 Պտղնի համայնք – ներհամայնքային ճանապարհների բարեկարգում
31 Գետամեջ համայնք – ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում
32 Մեղրաձոր համայնք – Աղավնաձոր գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգում
33 Նոր Արտամետ համայնք –արտաքին լուսավորության ցանցի բարեկարգում
34 Նոր Արտամետ համայնք – ներհամայնքային ճանապարհների բարեկարգում
35 Հրազդան համայնք – բազմաֆունկցիոնալ մեքենայի ձեռքբերում
36 Հրազդան համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում
37 Նոր Գեղի համայնք – կոյուղու արտաքին ցանցի կառուցում
38 Արգել համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում
39 Թեղենիք համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում

Նշենք, որ ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև Կոտայքի մարզից ներկայացված մյուս ծրագրային հայտերը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:54