Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մեկնարկել է ամառային զորակոչը

03.07.2019

Հուլիսի 2-ին մեկնարկել է ամառային զորակոչը:

Եղվարդի և հարակից բնակավայրերի տասնյակ նորակոչիկներին ծառայության ճանապարհելու միջոցառումն արդեն երկրորդ անգամ իրականացվել է Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում

Միջոցառմանը ներկա էին Կոտայքի մարզպետի խորհրդական Ա. Բարսեղյանը, Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը ՀՀ ՊՆ Կոտայքի մարզի զինվորական կոմիսար Հ. Հովհաննիսյանը, Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի պետ Ա. Նահապետյանը, Եղվարդ համայնքի վարչական ղեկավարները:

Համայնքի ղեկավարը և մարզպետի խորհրդականը բարի ճանապարհ և խաղաղ ծառայություն մաղթեցին նորակոչիկներին՝ յուրաքանչյուրին նվիրելով խորհրդանշական խաչ և ժամացույց:

Տղաներին և նրանց ծնողներին իրենց ելույթներով ոգևորեցին Եղվարդի արվեստի դպրոցի և Զովունու մշակութային կենտրոնի պարային համույթները, համայնքի շնորհալի երիտասարդները:

Նորակոչիկները ստացան Եղվարդի հոգևոր առաջնորդ Տեր Հովնանի օրհնությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:54