Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՏԿԵՆ նախաձեռնությամբ հուլիսի 1-ից մեկնարկել են համայնքների և մարզպետարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ

02.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ից մեկնարկել են համայնքային ծառայողների, համայնքների ավագանիների և ղեկավարների, մարզպետարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ։

Դասընթացների նպատակն է վերոնշյալ անձանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործումը։

2019 թվականի համայնքային ծառայողների վերապատրաստումը իրականացվում է «Մաստեր սթայլ» ուսումնական կենտրոնի, իսկ ՏԻՄ-երի և մարզպետարանների աշխատակիցների վերապատրաստումը՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից՝ ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով հաստատված ծրագրերին համապատասխան։

Հուլիս ամսին վերապատրաստման դասընթացներին կմասնակցեն Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի համայնքապետարանների թվով 120 համայնքային ծառայողներ, Տավուշի, Շիրակի, Գեղաքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզի համայնքներից թվով 350 համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, ինչպես նաև տաս մարզպետարաններից թվով 25 աշխատակիցներ։

Աղբյուրը՝ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:54