Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի ուղերձը Ամառային զորակոչի կապակցությամբ
02.07.2019
Սիրելի՜ զորակոչիկներ,
Ահա մեկնարկել է 2019 թ. ամառային զորակոչը:
Սա նշանակում է, որ ձեր կյանքում սկսվում է մի նոր փուլ, որն, անշուշտ, լի է լինելու բազմաթիվ ձեռքբերումներով ու նաև փորձություններով:
Բայց, հիշե´ք, որ ցանկացած հաղթահարված փորձություն հանդիսանում է մի նոր գրանցած հաջողություն:
Թո´ղ որ, Հայոց Բանակում ձեր ծառայությունն անցնի խաղաղ ու անվրդով, թո´ղ որ ձեր ծնողները, քույրերն ու եղբայրները, միմիայն հպարտության զգացումով լցվեն, իսկ ձեր վերադարձը դառնա իսկական տոն:
Ձեր ծառայության օրերը լցրեք այն պարզ գիտակցումով, որ ապրում եք այլևս Նոր Հայաստանում, որտեղ կա օրենքի գերակայություն, իրավահավասարություն, սեր և համերաշխություն, և որ ձեր
թիկունքին կանգնած է մի պետություն, որն հետայսու, հոգ է տանելու իր յուրաքանչյուր հայորդու համար:
Շնորհավո՜ր և բարի ծառայություն: