Նորություններ
Լրահոս
Բյուրեղավանի համայնքապետարանը իրազեկում է Ամառանոցային թաղամասերի բնակիչներին նոր ջրային հանգույցի կառուցման մասին
01.07.2019
Բյուրեղավանից դեպի Նուռնուս գնացող Ամառանոցային թաղամասի ճանապարհի հատվածում խմելու ջրի խողովակաշարի վթարային վիճակին Բյուրեղավանի համայնքապետարանը բազմաթիվ անգամ անդրադարձել ու դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը:
Համայնքապետարանը տեղեկացնում է, որ, ի վերջո, ընկերությունը վթարային վիճակը կարգավորելու և ջրային կորուստները նվազեցնելու համար լուծումներ է գտել:
Ընկերությունը կառուցում է նոր ջրային հանգույց, որից կօգտվեն այդ թաղամասի բնակիչները, ինչի արդյունքում ճանապարհը կազատվի գոյացած ջրի ծածկույթից:
Շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում տվյալ տարածքում կլինեն ջրանջատումներ, ինչի մասին «Վեոլիա Ջուր» ընկերությունը նախապես կտեղեկացնի: