Նորություններ
Լրահոս
Երևան-Սևան մայրուղու 3 հենակետերում հուլիսի 5-ից կիրականացվեն շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ
01.07.2019
Հաշվի առնելով հանգստյան ակտիվ սեզոնը և հիմք ընդունելով Առողջապահության նախարարի՝ 2019 թվականի հունիսի 25-ի թիվ 1722-Ա հրամանը՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր մարզպետարանի համապատասխան ստորաբաժանմանը և մարզային ենթակայությամբ գործող բժշկական հաստատություններին հանձնարարել է Երևան-Սևան-Երևան մայրուղու հատվածներում շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով մայրուղու 3 հենակետերում՝ Հրազդանի, Չարենցավանի և Աբովյանի, սահմանել և իրականացնել շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ:
Նշենք, որ շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահությունների մեկնարկը հուլիսի 5-ից է՝ յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: