Նորություններ
Լրահոս
Աբովյանի ԲԿ-ն ձեռք է բերել «Գաստրոսկոպ» սարք
28.06.2019
Աբովյանի բժշկական կենտրոնը իր բյուջեի խնայողությունների հաշվին ձեռք է բերել «Գաստրոսկոպ» սարք՝ համապատասխան հետազոտություններ իրականացնելու համար:
Նախկինում տարածաշրջանի բնակիչները ստիպված էին հետազոտությունների գնալ հիմնականում մայրաքաղաք, սակայն սարքի ձեռք բերումն արդեն հնարավորություն է ստեղծել այն իրականացնելու տեղում՝ առանց ավելորդ դժվարությունների:
Նշենք, որ «Գաստրոսկոպ» սարքով իրականացվող հետազոտությունը դժվարամատչելի հետազոտությունների շարքին է դասվում և իրականացվելու է վճարովի հիմունքներով: