Նորություններ
Լրահոս
Կապիտալ նորոգվում է Մայակովսկի համայնքի մանկապարտեզը
27.06.2019
Նախադպրոցական կրթության ապահովումը Կոտայքի մարզի բոլոր համայնքներում կարևորվում է Կոտայքի մարզպետի և մարզպետարանի կողմից և համարվում մարզի զարգացման առաջնահերթություններից մեկը:
Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի՝ 2003 թվականից չգործող մանկապարտեզը կապիտալ նորոգվում է:
15 օր առաջ մեկնարկած շինարարական աշխատանքների արդյունքում այս պահին տեղադրվում են նոր պատուհաններ, փոխվում է հատակը, նորոգվում է նաև տանիքը:
Նշված աշխատանքների ավարտից հետո կանցկացվի ջեռուցման համակարգ:
Մայակովսկի համայնքի ղեկավարը նշել է, որ Տարածքային Զարգացման Հիմնադրամի միջոցներով իրականացվող մանկապարտեզի կապիտալ վերանորոգումը ենթադրում է ժամանակակից լուծումներով շենք, որտեղ հաճախելու են համայնքի և հարակից համայնքների շուրջ 90 երեխաներ:
Շինարարական աշխատանքնրն իրականացնելու համար Մայակովսկի համայնքի բյուջեից ևս ներդրումներ են կատարվել:
Նախատեսված է աշխատանքներն ավարտել աշնանը և սեպտեմբերին մանկապարտեզը շահագործման հանձնել: