Նորություններ
Լրահոս
Մեկնարկել է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը
26.06.2019
Մեկնարկել է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը: Այն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Ծրագրի մեկնարկն արդեն տրված է Երևան, Վանաձոր, Կապան, Գավառ, Քասախ համայնքներում և կեզրափակվի հունիսի 27-ին:
Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը նպատակ ունի խթանելու Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաների և մանկավարժների միջև համագործակցության, գործնական հմտությունների ձեռքբերման և փորձի փոխանակման գործընթացը, այն կնպաստի նաև մշակույթի համաչափ զարգացմանը, գեղարվեստական կրթության հասանելության և մատչելիության ապահովմանը:
Ծրագրի շրջանակներում երևանյան և մարզային 10-ական երաժշտական ու արվեստի դպրոցների միջև կհաստատվեն համատեղ համերգային ծրագրերի իրականացման, մշակութային կրթության մեթոդական աջակցության, ինչպես նաև ստեղծագործական կապեր, իսկ մասնակից 500 երեխաների համար նախատեսված են ճանաչողական այցեր՝ Երևանի և ՀՀ մարզերի պատմամշակութային ժառանգության և տեսարժան վայրեր: