Նորություններ
Լրահոս
«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային բիզնես համաժողովը կանցկացվի օգոստոսի 17-ին
26.06.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ օգոստոսի 17-ին Marriott Tsaghkadzor Hotel հյուրանոցում տեղի է ունենալու «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» Բիզնես-Ֆորում ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողով և տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։
Ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:
Կներկայացվեն մարզում գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր։