Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը Աբովյանի պետական քոլեջում ներկա էր ավարտական դիպլոմային աշխատանքների ներկայացմանը
25.06.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Աբովյանի պետական քոլեջում ներկա էր դիզայնի և գեղանկարչության բաժինների ավարտական դիպլոմային աշխատանքների ներկայացմանը:
Ներկայացված էին 15 աշխատանքներ:
Մարզպետը շնորհավորեց շրջանավարտներին ու մեծ հետաքրքրվածությամբ ունկնդրեց քոլեջի սաներին, որոնք կիսվեցին իրենց կտավների ստեղծման պատմություններով:
Դիպլոմների հանձնման արարողությունից հետո մարզպետը շրջեց ցուցասրահով և ծանոթացավ ներկայացված մյուս աշխատանքներին: