Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հունիսի 22-ը Կոտայքի մարզի Սոլակ համայնքի մշակույթի տանը ռեկորդների գրանցման և գերազանցման օր էր

24.06.2019

Հունիսի 22-ին Կոտայքի մարզի Սոլակ և Հրազդան համայնքների 4 պատանիների ռեկորդները գնահատելու եւ համապատասխանաբար գրանցելու համար Սոլակ էին եկել «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ասոցիացիայի կողմից կազմավորված հանձնաժողովի անդամներ:Միջոցառմանը ներկա էին Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետները, Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանը:

Միջոցառումը կազմակերպվել էր Կոտայքի մարզի «Պատանի երկրապահ» ակումբների հրամանատար Նարեկ Սուքիասյանի և Սոլակի համայնքապետարանի համագործակցության արդյունքում:

Եվ այսպես, սոլակցի 15 ամյա Հրայր Թովմասյանը ցատկապարանով ցատկելով՝ նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով իր նախորդ ցուցանիշը: Նա 1 ժամ ժամանակահատվածում ցատկապարանով կատարել է 8320 ցատկ:

Հրայրն առաջին անգամ ռեկորդ էր սահմանել՝ ցատկապարանով ցատկելով 1 րոպեում՝ 263 անգամ: Երկորդ անգամ ռեկորդ էր սահմանել՝ 30 րոպեում ցատկելով 5434 անգամ:

Հրայրի ռեկորդից բացի, միջոցառման օրը գրանցվել են նաև երեք այլ ռեկորդներ: Սոլակցի 8 տարեկան Բորիս Չաթոյանը ցատկապարանով 1 րոպեւոմ կատարել է 234 ցատկ, հրազդանցի Սվետլանա Բրսոյանը կալաշնիկով ինքնաձիգը քանդել-հավաքել է 16,68 վայրկյան ժամանակահատվածում, իսկ հրազդանցի Անդրանիկ Ալեքսանյանը՝ 15,40 վայրկյան ժամանակահատվածում:

Միջոցառումը կրում էր զոհված զինծառայող, Գինեսի ռեկորդակիր Արտակ Ռաֆայելյանի անունը և նվիրված էր նրա հիշատակին:

Ռեկորդներ գրանցած բոլոր պատանիները «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի կողմից պարգեւատրվել են պատվոգրերով, նրանց ողջունել են Սոլակի մշակույթի տան «Սոլակ» պարային համույթի սաները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 14:01:47