Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կայացել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» վարկային ծրագրի վերաբերյալ հերթական քննարկումը

24.06.2019

Օրերս Հրազդանի համայնքապետարանում տեղի է ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» վարկային ծրագրի նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, «Տրանսնախագիծ» ՍՊԸ – ի փորձագետ Ա.Մինասյանը, Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, Հրազդանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետները:

«Տրանսնախագիծ» ընկերության փորձագետ Ա.Մինասյանը ևս մեկ անգամ ներկայացրել է ծրագրի վերաբերյալ մանրամասներ: Ներկաների կողմից մի շարք հարցեր են բարձրաձայնվել:

Նախաձեռնող խումբը նշել է, որ շատ հարցերի պատասխաններ կտրվեն ծրագրի վերաբերյալ հանրային լսումների հաջորդ փուլի ժամանակ, որով կներկայացվեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության արդյունքները:

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքված համաձայնագրով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Եվրոպական Միության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցել (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները) և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ՝ մեկընդմիշտ լուծելով նաև ծխացող աղբավայրերի խնդիրը:

Ծրագրված է նաև Կոտայքի մարզի Աբովյան և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում 2 բեռնման կայաններ կառուցել, ձեռք բերել թափոնների հավաքման բեռնատարներ, թափոնների համար կոնտեյներներ (արկղեր), աղբավայրի շահագործման աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումներ եւ այլն:

Վարկառուներ են ճանաչվել Կոտայքի եւ Գեղարքունիքի 12 քաղաքային համայնքները;

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 միլիոն եվրո է, որից 5,5 միլիոն եվրոն վարկային միջոց է, 5,5 միլիոնը՝ դրամաշնորհ: Երաշխավորը ՀՀ կառավարությունն է:
Աղբավայրի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2019 թ.-ի հոկտեմբերից, տևելու է 1,5 տարի: 2021 թվականին այլևս աղբավայրը պիտի շահագործվի:

Նշենք նաև, որ ավելի վաղ ծրագրի վերաբերյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանդիպում էր կայացել http://kotayk.mtad.am/news/item/2019/06/03/kosttaponner1/ Կոտայքի մարզպետարանում: Օրակարգում «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրենի ընտրությունն էր. ընկերությունը պիտի շահագործի աղբահանության համակարգը:

Համայնքների ղեկավարներն առաջադրված թեկնածուին հարցեր են ուղղել, որից հետո քվերակություն է տեղի ունեցել ու «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն է ընտրվել Սերգեյ Համբարձումյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 14:01:47