Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքում մեկնարկել է «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի առաջին փուլը

21.06.2019

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ CARD Հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» (ԳՏԶ ՆՏՀ) հնգամյա ծրագիրը Կոտայքի մարզում իրագործման ինտենսիվ փուլ է մտել:

Հիշեցնենք, որ ծրագիրն ուղղված է Հայաստանում գյուղական տնտեսական զարգացման խթանմանը, միտված է նպաստելու մարզերում գործող փոքր և միջին ձեռնարկությունների աճին, շուկայական կապերի ստեղծմանը արտադրողների և գնորդների միջև, ինչպես նաև հիմնադրելու է տեղական տնտեսական զարգացումը խթանող ցանցեր:

Կոտայքի մարզպետը կարևորել է ծրագիրը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու դրա լիարժեք իրագործմանը՝ ընդգծելով հատկապես ինտենսիվ այգեգործության և տեխնոլոգիական գյուղատնտեսության ոլորտը՝ որպես առաջնահերթությունների կարևորագույն բաղադրիչ:

Ծրագրի առաջին փուլով արդեն իսկ ընտրված Կոտայքի մարզի Ակունք, Չարենցավան, Նոր Գեղի, Մեղրաձոր, Կամարիս, Մրգաշեն, Եղվարդ համայնքներում առաջիկա աշխատանքային շաբաթվա ընթացքում տեղի կունենա հանդիպում ծրագրի ներկայացուցիչների, Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետների, նշված համայնքներում ներդրումներ իրականացնող սուբյեկտների հետ. հետագայում ընտրված մասնակիցների հետ կշարունակվի ծրագիրը:

Հայտնենք, որ ծրագրի արդեն իսկ ընտրված մասնակիցների հետ իրականացվելիք համապատասխան աշխատանքների ընթացքի մասին Կոտայքի մարզպետարանը պարբերաբար տեղեկություններ կհաղորդի:

Կազմակերպության հետ աշխատանքները համակարգում է Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը:

Կարդացեք ավելին՝ http://kotayk.mtad.am/news/item/2019/04/25/marzpetaran1/ հղումով
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 14:01:47