Նորություններ
Լրահոս
16 բժիշկներ և բուժքույրեր Կոտայքի մարզպետի կողմից պարգևատրվել են պատվոգրերով
21.06.2019
Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Ելենա Լյուլինան այցելել է Հրազդանի, Աբովյանի, Նաիրիի բժշկական կենտրոններ, Աբովյանի ծննդատուն, Արզականի բժշկական ամբուլատորիա, Ակունքի առողջության առաջնային պահպանության կենտրոն, Կիմա Խաչատրյանի անվան Գառնիի առողջության կենտրոն, Նոր Հաճնի պոլիկլինիկա և Կոտայքի մարզպետի կողմից պատվոգրեր հանձնել անմնացորդ նվիրում պահանջող պատասխանատու աշխատանքում բարձր մասնագիտական հմտություններ ցուցաբերած 16 բժիշկների և բուժքույրերի:
Մինչ այդ Կոտայքի մարզպետը շնորհավորական ուղերձ էր հղել բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Կարևորելով բուժաշխատողի դերը՝ մարզպետը վստահեցրել է, որ միայն համատեղ ջանքերով կհաջողվի երկրի առողջապահական համակարգը դարձնել շատ ավելի լավը: