Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը աշխատանքային այցով Եղվարդ համայնքում էր

21.06.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարևորում է պարբերական այցերը մարզի համայնքներ՝ առկա խնդիրները տեղում պատկերացնելու և համայնքների ղեկավարների հետ անմիջական շփման արդյունքում դրանք լուծելու տեսանկյունից:

Աշխատանքային հերթական այցի շրջանակներում մարզպետը Եղվարդ խոշորացված համայնքում էր, որտեղ խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի համայնքապետերի և վարչական ղեկավարների, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ու մարզային ենթակայության բուժհաստատությունների ղեկավարների հետ:

Խորհրդակցության օրակարգում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցերն էին:

Մարզպետն անդրադարձել է հողերի աճուրդների կազմակերպման գործընթացին՝ համայնքների ղեկավարներին կոչ անելով զերծ մնալ ապօրինի կառուցապատումներից և հողազավթումներից՝ հիշեցնելով, որ համայնքների ղեկավարների գործողություններն ու քայլերը պետք է բխեն բացառապես պետության և համայնքների շահերից:

Աշխատանքային այցի շրջանակներում մարզպետն այցելել է նաև Արագյուղ համայնքում գտնվող մշակութային տուն, որն անբարեկարգ վիճակում է:

Մյուս տարի արդեն Կառավարության սուբվենցիոն ծրագրով շենքը կհիմնանորոգվի: Չնայած շենքի անբարեկարգ լինելուն` ԿԷԱՆ կրթամշակութային ՀԿ-ն այս համայնքում մշակութային դաստիարակության խիստ գնահատելի գործունեություն է ծավալում: Մարզպետը ևս մեկ անգամ ցանկացած նախաձեռնության հարցում  իր գործուն աջակցությունն է հայտնել 

Աշխատանքային այցի շրջանակներում մարզպետն այցելել է նաև Զորավան բնակավայրում գտնվող կաթիլային համակարգով գործող այգի, ծանոթացել ծավալներին և հնարավորություններին: Մարզպետը նշել է, որ ինտենսիվ այգեգործությունն ու տեխնոլոգիական գյուղատնտեսությունը Կոտայքում տնտեսական զարգացման կարևորագույն ուղղություններից են:

Սարալանջ բնակավայյրում մարզպետը ծանոթացել է ոռոգման ջրի խնդրին: Ի տարբերություն այլ համայնքների, այս համայնքում ոռոգման ջուր կա, սակայն պոմպակայանի աշխատակից չի գտնվում: Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ կանեն հնարավորը ջրբաշխ գտնելու և այս համայնքում ոռոգման ջրի խնդիրը լուծելու ուղղությամբ:

Հաջորդ կանգառը Բուժականն էր. այստեղ համայնքապետարանի բյուջեի հաշվին ասֆալտապատվելու է գլխավոր ճանապարհը: Մարզպետը նշել է, որ Բուժականն ունի բոլոր նախադրյալները տուրիզմի հրաշալի կենտրոն դառնալու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 14:01:47